1.05.2025
Վարդենիսն ու Ճամբարակն էլ դժգույն ու դժբախտ ե՞ն. պատգամավորն ահազանգում է
prev Նախորդ նորություն

«Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն կհանվի մասնավորեցման ցանկից

«Օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում՝ մասնավորեցման ցանկից հանելով «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն»-, ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյաննը փետրվարի 6-ին ԱԺ հերթական նիստում:


Հիմնական զեկուցողի խոսքով օդանավակայանը, որը գտնվում է Լոռու մարզում երկար տարիներ չի շահագործվել, թռիչքներ չի իրականացրել: Ըստ նրա՝ ընկերության գույքը կազմում է 61,7 հեկտար հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված է:


Առնակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ Կառավարության որոշմամբ կազմակերպության գույքն ամրացվել է Պաշտպանության նախարարությանը: Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից:


Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են մասնավորեցման գործընթացի իրականացմանը, որեւէ կազմակերպությանը տրվող գույքի անհատույց օգտագործման պայմաններին:


Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը նշել է, որ հանձնաժողովում օրենքի նախագիծը քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:


 

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Նոր Արեշում ողբերգական պայթյունից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով