Գարեգինը պաշտպանել է Երրորդ հանրապետությունը. մնացած վերապահումները երկրորդական են
Գարեգին Խումարյանի տեքստում վիճելի դրույթներ, անշուշտ, կան, բայց դրան պետք է ըմբռնումով մոտենալ, որովհետև այդ տողերի հեղինակը քաղաքական խոսք ասելու հավակնություն չունի, առավել ևս՝ քաղաքական գործիչ կամ քաղաքագետ չէ: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի աղմկահարույց հոդվածին:
"Հանրային ռադիոյի տնօրենի խոսքում չեմ ընդունում նաև լրագրողին ուղղված դիտողությունները, որովհետև այդ հարցազրույցում օրակարգ թելադրողը Նիկոլ Փաշինյանն էր:
Հանրային ռադիոյի տնօրենի խոսքն ինձ համար արժեքավոր է կոնկրետ երկու դրվագում.
● նա հետևողականորեն պաշտպանում է Երրորդ հանրապետության հիմնադիր փաստաթղթերը՝ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, խորհրդանիշները,
● նա, ղեկավարելով պետբյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոց, քննադատում է երկրի վարչապետին, ով «պատերազմ» է հայտարարել Երրորդ հանրապետությանը ու նրա հիմքերին:
Այս երկու հանգամանքներն ավելի կարևոր են, քան այն վերապահումներն, որ ունեմ հարգելի Գարեգինի հայտարարության որոշ դրվագների վերաբերյալ",- գրել է Սուրենյանցը: