21.04.2025
Աշտարակ քաղաքը դարձել է ադրբեջանական կեղծարարության նոր օբյեկտ. «Թաթոյան» հիմնադրամ
prev Նախորդ նորություն

«Ես»-ի և «Այն»-ի միջև

«Ես»-ի և «Այն»-ի միջև։ Ս/թ փետրվարի 13-ին Հ․ Իգիթյան գեղագիտական կենտրոնում (Աբովյան 13) տեղի կունենա քանդակագործ Նարեկ Հայրապետյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվելու են արվեստագետի վերջին տարիների ստեղծագործությունները՝ քանդակներ և գրաֆիկաներ։

Քանդակը ստեղծում է իր ժամանակային միջավայրը, որը արտահայտված է հոսունությամբ։ Իրենից անվերջ հեռացող մենության քո՞ղ… անորոշ դարձած ժամանա՞կ․․․ չկռահված անցյա՞լ, թե՞ ներկայի սպասում։ Սա և՛ երկխոսություն է, և՛ ինքնաճանաչողություն, սակայն առավել ինքնահանդիպում կամ հանդիպում «Ես»-ի և «Այն»-ի միջև։

Երևանում պետք է անցկացվի ավագանու նոր ընտրություններ. Վարդան Ղուկասյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար