29.07.2025
Փլատակներից դուրս բերվեց մի քաղաքացի. նա ողջ է
prev Նախորդ նորություն

Փլատակներից դուրս են բերել մի կնոջ

Նոր Արեշում պայթյունի վայրից՝ փլատակներից դուրս են բերել մի կնոջ: Քիչ առաջ փլատակներից դուրս էր բերվել մի տղամարդ: Ինչպես լրագրողներին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, երկու տուժածներն էլ ողջ են, տեղափոխվել են հիվանդանոց։


«Հիմա մենք փորձում ենք հասկանալ՝ մարդիկ կա՞ն փլատակների տակ։ Նախնական տվյալներով՝ փլուզվել է երկու տուն։ Վնասվել են նաև հարևան տները։ Պատճառների մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, պատասխանը կտա քննությունը»,- ասաց Սարգսյանը։


Հիշեցնենք, ըստ ՆԳՆ-ի՝ ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
 

Ի՞նչ վիճակում են պայթյունից տուժածները
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար