12.09.2025
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը նոր տնօրեն ունի
prev Նախորդ նորություն

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոքը

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Ավելի վաղ Բաքվի դատարանը 4 ամսով երկարացրել էր Վարդանյանի կալանքը, որի դեմ բողոք էր ներկայացրել նրա փաստաբանը։


Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավորված համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։


Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում:

Ալեն Սիմոնյանը կրկին պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան