21.04.2025
Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է. ԿԲ
prev Նախորդ նորություն

Ավանեսյանը նիդերլանդցի փորձագետների հետ քննարկել է ապահովագրական համակարգի հարցեր

Առողջության համապարփական ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ:


Մոտ մեկ տարի ուսումնասիրելով ԱՀԱ հայեցակարգը, փորձագետները պատրաստել են զեկույց, որտեղ ներկայացված են հիմնադրվելիք առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի կառավարման հիմնական դրույթներին և բժշկական կենտրոնների հետ համագործակցության պայմաններին վերաբերող իրենց դիտարկումները:


Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ հիմնադրամի կառավարման և բժշկական ծառայությունների -որակի բարելավման վերաբերյալ նիդերլանդական փորձագիտական եզրակացությունը օգտակար կլինի` ապահովագրական հիմնադրամի թափանցիկ և հրապարակային գործունեության մեխանիզմներն ապահովելու համար:


 

Բաքուն ականապատման քարտեզները փոխանցելու ՀՀ նախաձեռնությունը դարձնում էսկալացիայի առիթ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար