25.11.2024
Արցախին նվիրված համաժողով Եվրոպական Խորհրդարանում
prev Նախորդ նորություն

Խնդրել եմ քաղաքական ապաստան. Նարե Հայրապետյանը կապի է դուրս եկել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ Նարե Սոսեն, որը իրեն առևանգելու լուրից հետո կապի դուրս չէր գալիս, հայտարարություն է տարածել տեսաուղերձի միջոցով, որում տեղեկացնում է, որ ստիպված էր Հայաստանից հեռանալ, որպեսզի չարժանանա դատարանում մահացած Արմեն Գրիգորյանի ճակատագրին:


Ավելի վաղ, հիշեցնենք, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասել էր, որ Հայրապետյանի հետ կապն ընդհատվել է:


«Իմ հեռանալը հայրենիքից անհրաժեշտություն էր, որովհետեւ իմ կյանքին վտանգ էր սպառնում: Իմ առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն ոստիկանական բռնաճնշումներից ելնելով, հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում ու չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կամքին հակառակ ինձ իրենց հետ «խոսելու» տանողները, եւ ինչ-ինչ պատճառներից ելնելով ի՞նչ կապ ունեն նրանք ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել, այլ հակառակը, փորձում էին ինձ վրա մեղադրանք կարել, անգամ գրել էին ցուցմունք եւ ինձ ստիպել, որ ստորագրեմ, անգամ կամերայի տակ ուղղորդել էին՝ ինչ ասեմ, ես ստիպված էի լքել հայրենիքը, որովհետեւ լավ հասկանում էի, որ արժանանալու եմ Արմեն Գրիգորյանի ճակատագրին",- ասում է նա:


Նա նաև տեղեկացրել է, թե փախած չէ, անընդհատ լինելու է կապի մեջ:


"Խնդրել եմ քաղաքական ապաստան, որովհետեւ հասկանում եմ, որ գործ ունեմ բռնապետության, ոստիկանական ժանդարմերիայի հետ, որը փորձելու է ամեն գնով մեղավոր հանել ինձ, որովհետեւ ես չցանկացա սուտ մատնություն տալ",- ասել է նա: