Հայաստանը մենակ չէ. պնդում է Կարեն Անդրեասյանը
Մի լավ բան #6 ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից.
"Հայաստանը մենակ չէ:
2020-2022-ի դաժան մենությունը փշրեց մեր բոլոր աշխարհաքաղաքական միֆերը: (Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվից էր ասում, որ Հայաստանը Արցախի հարցում չունի դաշնակիցներ): Մեր քաղաքական միտքը վայրէջք կատարեց իրականություն և նոր հայացքով վերադարձավ իր իսկ հարևանությանը:
Եվ մինչ մեր հիմնական դաշնակիցը ստիպված սևեռվել էր Ուկրաինայի վրա, Իրանը կասեցրեց մի շարք ոտնձգություններ, Հնդկաստանը զենք տրամադրեց, ԵՄ-ն սահմանային դիտորդներ ուղարկեց, Ֆրանսիան դեռևս սիմվոլիկ զենք ու փող տվեց, ԵԽԽՎ-ն սանկցիա կիրառեց Ադրբեջանի դեմ, իսկ ԱՄՆ-ն ու Վրաստանը դեռ փորձում են խաղաղության հակել մեր թշնամիներին:
Երանի՜ մի օր պարզապես չունենանք թշնամիներ: Դրա համար պետք է զորեղ բանակ ու դիվանագիտություն, այդ երկուսի համար` ուժեղ տնտեսություն, իսկ վերջինիս համար էլ` արդար դատարան: Մի խոսքով, բոլոր ճանապարհները տանում են դատարան",- գրել է Անդրեասյանը: