3.04.2026
Տիրան Խաչատրյանի կալանավորումը նրան պատժելու թաքնված շարժառիթ ունի. փաստաբանական խումբ
prev Նախորդ նորություն

Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի պատվավոր հյուպատոս

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։


Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է հայ-ամերիկյան մշակութային, առևտրային և տնտեսական կապերի սերտացմամբ։


Սերգեյ Էդիլյանը ծնվել է 1977թ․, Երևանում, իրավաբանների ընտանիքում։ Ստանալով իրավաբանական կրթություն՝ աշխատանքի է անցել Երևան քաղաքի դատախազությունում, ապա՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում։ 2000թ․ Էդիլյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է կրթությունը Քլիվլենդի համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Սերգեյ Էդիլյանը հանդիսանում է «Alpha Tek Automation, Inc» և «American Truck Equipment» ընկերությունների նախագահը։ Նա նաև Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ծխական խորհրդի անդամ է, ակտիվ ներգրավված է համայնքային կյանքում։


 


 

Ինչպես վճարել եկամտային հարկն անշարժ գույքի վարձակալության վճարներից
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար