3.04.2026
Հայտարարություն՝ ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ընտրության վերաբերյալ
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն չի բացառում Ադրբեջանին ԼՂ-ում ականապատ դաշտերի նոր քարտեզների փոխանցումը

Հայաստանը կարող է Ադրբեջանին փոխանցել Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի նոր քարտեզներ, եթե վստահության մթնոլորտ ստեղծվի և միջազգային հանրության ներգրավմամբ։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


Միրզոյանը հիշեց, որ Հայաստանն արդեն երկու անգամ Ադրբեջանին է հանձնել քարտեզներ։


«Բայց տարօրինակ է՝ Ադրբեջանից հայտարարություններ եղան, որ դրանք ճշգրիտ չեն եղել, երբ ականապատումն իրականացրել է հիմնականում 90-ականներին, այդ թվում՝ հենց Ադրբեջանի կողմից, հիմա հայկական կողմը փորձում է հետազոտությունների միջոցով նոր քարտեզներ ստեղծել, և եթե լինի վստահության մթնոլորտ, հայկական կողմը կարող է քննարկել դրանք Ադրբեջանին փոխանցելու հարցը, բայց այս անգամ միջազգային հանրության մասնակցությամբ»,- ասաց Միրզոյանը։

Մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար