25.11.2024
Հանձնվող տարածքների կամ այլ զիջումների մասով իշխանությունը նախապես մեղավորներ ունի
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն այդպես էլ որևէ հակահայ բանաձևի կամ հայտարարության ԱԺ մակարդակով պատասխան չհնչեցրեց

Երեկ Ֆրանսիայի Սենատի` պաշտոնական Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ընդունված բանաձևին այսօր՝ բանաձևի ընդունումից ժամեր անց արձագանքել է Ադրբեջանի Միլլի մեջլիսը։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

"Ադրբեջանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։

Բացի այդ առաջարկվել է «սառեցնել» Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ, եթե դրանք հայտնաբերվեն։

Առաջարկների թվում է նաև բոլոր ֆրանսիական ընկերությունների, այդ թվում՝ Total-ի, Ադրբեջանից դուրս բերելու հարցը, ինչպես նաև արգելել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը պետպատվերների ծրագրերին։

Սա պարզ օրինակ է՝ ինչպես է խորհրդարանը, անգամ Ադրբեջանի պես բռանպետական երկրում, մասնակցում երկրի արտաքին քաղաքական օրակարգերի սպասարկմանը, որտեղ հարկավոր է լրացնում անհրաեշտ բաղադրիչները։

Մեր խորհրդարանի գործունեության վերջին 3 տարիների ընթացքում, չնայած ընդդիմության բոլոր ջանքերին, այդպես էլ չհաջողվեց որևէ հակահայ բանաձևի կամ հայտարարության ԱԺ մակարդակով պատասխան հնչեցնել։ Որովհետև Հայաստանում հաստատվել է մեկ մարդու ամբողջատիրական իշխանություն և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է",- գրել է պատգամավորը։