24.06.2026
Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ
prev Նախորդ նորություն

Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ: Համապատասխան որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում:


Հիշեցնենք, տարեսկզբին Արմավիր այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին:

Կդրվեն մի շարք սահմանափակումներ, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Team Telecom Armenia
22.06.2026
Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել