Հայաստանում տնտեսական աճը 2023 թ. կլինի 8.3-8,5% միջակայքում. նախարար
Հայաստանում տնտեսական աճը 2023 թվականին կլինի 8.3-8,5% միջակայքում: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, 2023 թվականի եզրափակիչ մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ 2023 թվականին մեկ շնչի հաշվով ակնկալվող ՀՆԱ-ն կկազմի 8,280 դոլար: Քերոբյանը նշել է նաև երկրի առաջընթացը տնտեսական առումով. 2017 թվականին Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 196 երկրների շարքում զբաղեցրել է 122-րդ տեղը, 2020-ին՝ 112-րդը, իսկ 2023-ին կանխատեսվում է, որ այն կբարձրանա մինչև 86-րդ տեղը Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով։
Հայաստանի պետական բյուջեով 2023 թվականներին նախատեսում է ՀՆԱ-ի 7% աճ: 2022 թվականին երկրի տնտեսությունն աճել է 12,6 տոկոսով։
Fitch վարկանիշային ընկերությունը կանխատեսում էր Հայաստանի տնտեսության աճը 2023-ին 6.1%, Moody’s-ը `մինչեւ 7%, իսկ S & P-ը` - 7,5%: Համաշխարհային բանկի գնահատականով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԶԲ-ն չի բացառում, որ Հայաստանի տնտեսությունը կաճի ավելի քան 7,5%, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%: