19.04.2025
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվել է
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:


Ինչպես հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից, հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ:


Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:


Ա. Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն:


 


 

Հայաստանում տնտեսական աճը 2023 թ. կլինի 8.3-8,5% միջակայքում. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար