25.11.2024
Սուրեն Պապիկյանն Արիության մեդալ է հանձնել զինծառայող Նարեկ Պողոսյանին
prev Նախորդ նորություն

Գրիգորյանն ու Աբդոլլահիանը կարևորվել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից:


Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը:


Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:


Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և կարևորել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը: