25.11.2024
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ճամբարակում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանն Արիության մեդալ է հանձնել զինծառայող Նարեկ Պողոսյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 27-ին հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին։


ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է այս պահին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում։


Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել նրա արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում և հանձնել պետական պարգևը՝ Արիության մեդալը։

Նարեկ Պողոսյանն այն երիտասարդն է, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել, սակայն ժամեր անց ՀՀ ՊՆ-ն լրացուցիչ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ռեանիմացիոն-ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկի սրտի զարկը վերականգնվել է:


Զինծառայողը տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության: Վիրահատությունը հաջող էր անցել: