25.11.2024
Այս անհեթեթ դատավճռի քաղաքական դրդապատճառները ակնհայտ են. Չալաբյան
prev Նախորդ նորություն

Ներկայումս ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալու հարց օրակարգում չկա. ՌԴ դեսպան

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում գնահատել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավորությունը։


«Այս հարցի շուրջ մենք առաջին հերթին կենտրոնանում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների վրա, ըստ որոնց՝ ներկայումս օրակարգում չկա ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը: Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է Կոպիրկինը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ՀԱՊԿ-ի անգործությունը հանգեցրել են Հայաստանին անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշման։ Այս տարվա մարտին Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել։


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին  չի մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Հայաստանի պաշտոնյաները նույնպես չեն մասնակցել ՀԱՊԿ խորհրդի նիստին նախորդող նիստերին, որոնց մասնակցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարները և ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարները։ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցել դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ նիստին։