24.11.2024
Առաջին անգամ Իրանից ՀՀ է տեղափոխվել դատապարտյալ՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով
prev Նախորդ նորություն

Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ. Արարատ Միրզոյանի ցավակցությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ.


"Խորապես վշտացած եմ, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում ապաքինում։ Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ", - X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:  


Իր հերթին, Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին արձագանքել է․ "Շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի այս ողբերգական պահին"։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Պրահայի կենտրոնում` Կարլի համալսարանի մոտ տեղի  է ունեցել հրաձգություն, որի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել։ Հանցագործը նույն համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանող էր, որը չեզոքացվել է իրավապահների կողմից։