24.11.2024
Ինչ հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
prev Նախորդ նորություն

Շուրջ երկու տարով. Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվել է

Հասարակակն գործիչ Ավետիք Չալաբյանի ազատությունը 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով սահմանափակվել է։ Դատարանը կայացրեց որոշումը։


Բացի այս, Չալաբյանին արգելվել է մասնակցել հավաքներին և այլ հանրային միջոցառումների, վայրը փոփոխել առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության։


Հիշեցնենք, գործիչը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։