21.04.2025
Լեզվի կոմիտեն նոր նախագահ ունի
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին

Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարար Դոմինիկ Հասլերիի հետ:


Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է բարձրաստիճան այցերի իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը՝ երկկողմ օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու նպատակով։


Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր՝ մասնավորապես հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լիխտենշտայնի նախագահությունն ու առաջնահերթությունները։


Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները և շեշտել տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված գործընկերների կողմից դրանց աջակցության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ջանքերի կարևորությունը։


Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ Հայաստանում պատշատ ընդունելուն, կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։


 

Ովքեր են առաջադրվել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ