27.11.2024
Հաջորդ տարվա պետբյուջեն կարող ենք դիտարկել անվտանգային բյուջե. Անդրանիկ Քոչարյան
prev Նախորդ նորություն

Նարեկ Մալյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստն այսօր  ավարտվեց: Նա ևս երեք ամիս կմնա կալանքի տակ՝ գործով մեղադրող դատախազն էր միջնորդել, որպեսզի Մալյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվի:


Ըստ նրա` Մալյանը կարող է նոր հանցանք կատարել, իր բնորոշմամբ՝ հասարակական կայունությանը վտանգ է ներկայացնում:

Դատական նսիտից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ չի կարծում, թե այդ որոշումը կայացվել է այս շենքում.


"Բայց անկախ նրանից, թե որտեղ է կայացվել, որոշում ստորագրողը դատավորն է",- ասաց Ռուբեն Մելիքյան

Նշենք, որ Մալյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: