24.11.2024
Քննարկվել են Հայաստան-ԱՄԷ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացվել է ընդդիմադիրներին լռեցնելու գործերը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ հանդիպել ենք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: 

«Համազեկուցողների ուշադրությունն ենք հրավիրել Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի եւ այլ կարիքների ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներին:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաեւ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին, քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումներին եւ ներքաղաքական այլ զարգացումներին»,- գրել է Թովմասյանը: