23.11.2024
Հայաստանն այս պահին վերածում են Սիրիայի և Ուկրաինայի. թուրքագետ
prev Նախորդ նորություն

Google-ի քարտեզները վկա. Ադրբեջանը իր զորքերը դուրս չի բերի ՀՀ օկուպացված տարածքներից

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Google-ի թարմացված քարտեզներով շատ լավ երևում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ ազերիների կողմից դեռ 2021 թ-ի մարտին և 2022 թ-ի օգոստոսին մոտ 20-21 քառակուսի կիլոմետր գրավված Հայաստանի տարածքներում կատարված ինժեներական աշխատանքները և տեղակայված ադրբեջանական բանակի հենակետերը... Ադրբեջանցիները 2-2,5 կիլոմետր մխրճվել են Հայաստանի տարածք...


Հիշեցնեմ, որ օրեր առաջ նաև քարտեզ հրապարակվեց, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես են ազերիները ամրապնդել իրենց դիրքերը 2022 թ-ի սեպտեմբերին Հայաստանից գրավված տարածքներում` Ջերմուկից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա և ճանապարհ կառուցել Քարվաճառի շրջանից դեպի Ջերմուկ...


Չի բացառվում, որ Գեղարքունիքի մարզի գրավված տարածքներում էլ են ազերիները ինժեներական և այլ աշխատանքներ կատարում...


Հաշվի առնելով այս ամենը համոզված եմ, որ Ադրբեջանը ԵՐԲԵՔ, հենց այնպես, իր զորքերը դուրս չի բերի Հայաստանի օկուպացված տարածքներից...»։