23.11.2024
Ինչ անել, որպեսզի բռնի տեղահանված արցախցիները չարտագաղթեն
prev Նախորդ նորություն

Հարիֆները, ճիշտ կողմնորոշվելու խնդիր ունեն՝ սխալները չեն ներվում․ Դանիելյան

Հարիֆները, ճիշտ կողմնորոշվելու խնդիր ունեն’ սխալները չեն ներվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։


«Հիմա տարածված կարծիք կա, որ աշխարհում մենակ ենք մնացել, դաշնակից չունենք եւ այլն։
Պարզենք այդ հարցը։


Այս աշխարհում բոլորն են մենակ, եւ Ամերիկան, եւ Իսրայելը, եւ Զամբիան Զանզիբարի հետ, բացի ռուսներից, որոնք երկու դաշնակից ունեն’ բանակն եւ նավատորմը։


Միջազգային հարաբերությունները ջունգլիների նման է, ինչպես կրիմինալ աշխարհը, իսկ այդ երկու, միմյանց հարազատ միջավայրերում, այնուամենայնիվ օրենքներ կան’ ջունգլիների եւ կրիմինալ օրենքները եւ այդ օրենքներն անարխիան չի։
Ջունգլիներում աննպատակ միմյանց չեն ոչնչացնում, սպանում են, երբ սոված են, երբ իրենց որսի տարածքն են պաշտպանում։ Ուտելու ժամանակ էլ որսում են թույլերին։ Դա երկաթյա ու ռացիոնալ օրենքներ են, որտեղ յուրաքանչյուր արարած կերակրաշղթայում ունի իր դերը եւ տեղը։


Նման աշխարհում եթե մենք չունենք դաշնակիցներ եւ բարեկամներ, ապա դա նշանակում է, որ միջազգային քաղաքականության մեջ սխալներ ենք թույլ տվել, չենք հասկացել իրերի դրությունն ու տրամաբանությունը եւ դրանից բխող մեր տեղը։


Հիմա աշխարհում խիպիշ է, հայերեն’ բոլոլա, նոր ազդեցության զոնաներ են ճշտվում, ֆրաերները’ հարիֆները, ճիշտ կողմնորոշվելու խնդիր ունեն’ սխալները չեն ներվում։ Մոռացեք դաշնակիցների եւ բարեկամների մասին հեքիաթները. հարվածներ ես ստանում, ուրեմը փոխիր քո կամեռան տգետ նայողին։


"Մենք" ասելով, նկատի ունեմ նախկիններին, ներկաներին ու հնարավոր ապագաներին», - գրել է նա։