19.04.2025
ՔՊ-ին հաջողվել է «Հանրային ձայն» կուսակցությանն իր կողմը գրավել. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Նիկոլի այլանդակությունները խրախուսում է Արևմուտքը՝ «հակառուսական» ծառայությունների դիմաց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.


"Հասարակական գործիչ Արթուր Չախոյանի նկատմամբ մահափորձ են իրականացրել: Բարեբախտաբար, Արթուրը ողջ- առողջ է:

Ես հիմա ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական եմ հնչեցնում:

Արթուրն այն մարդն է, ով կոնկրետ փաստով ապացուցեց, թե ավագանու ընտրությունների ժամանակ ինչպես են կրթական, բժշկական հաստատությունների աշխատողները «նախիրի» պես տարվում ՔՊ-ի ու Տիգրան Ավինյանի հավաքներին:

Այս բացահայտումից հետո Արթուրի դեմ իշխանությունը բացահայտ հակաքարոզչություն սկսեց, դրան էլ հաջորդեց դանակահարության դեպքը:

Հետևությունները թողնում եմ ընթերցողներին:

«Լադիմիր Լադիմիրովիչին» քծնելով 2021-ին վերարտադրված ու այսօր Արևմուտքի շահախմբերի գուրգուրանքի ու խնամքի տակ գտնվող այս ռեժիմը բացարձակ ավտորիտար է՝ դրան բնորոշ ամբողջ գործիքակազմով:

Հիմա Նիկոլի բոլոր այլանդակությունները խրախուսում է Արևմուտքը՝ նրա «հակառուսական» ծառայությունների դիմաց",- գրել է Սուրենյանցը:

Թուրքիան և Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար