22.11.2024
ՀՀ տարածքային ամբողջականությունը և անկախությունը վերջապես ճանաչվեց Գրանադայի հռչակագրով
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է նշանակում ՀՀ կողմից «միակողմանի պարտավորություն վերցնել». պարզաբանում է քաղաքագետը

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում հետևյալ միտքն է պտտվում. «Հայաստանը միակողմանի պարտավորություն է վերցրել գրավոր ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը և «անկլավները»»: Ուրեմն` ինչ է նշանակում «միակողմանի պարտավորություն վերցնել». պարզաբանում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Սա նշանակում է, որ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի և այն, ինչ քննարկվել է Գրանադայում, բացարձակապես Ադրբեջանը իրեն պարտավորված չի զգում, բայց քանի որ Հայաստանը ներկայացնողը գրավոր միակողմանի պարտավորություն է ստանձնել, ապա Ալիեւը անընդհատ այդ հանգամանքը դնելու է սեղանին, և դա այլևս ո’չ թե փոխզիջում է, այլ կատարված փաստ, որի շուրջ թշնամին այլեւս չի խոսի, փոխարենը նոր պահանջներ, նոր փաստարկներ և այլն։

Ահա’ օրվա արդյունքները...»,- գրել է Պողոսյանը: