27.07.2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Կոռուպցիոն չարաշահումներ՝ Սյունիքի տարածաշրջանային քոլեջում

Ավարտվել է «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական անփութություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և իրեն վստահված գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:


ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014 թ.-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք՝ անզգուշությամբ էական վնաս պատճառելով կազմակերպության և պետության օրինական շահերին, ինչպես նաև պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում ներառելով կեղծ տեղեկություններ՝ հափշտակել է իրեն վստահված գույքը:


Մասնավորապես, հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը իր պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ հսկողություն չի իրականացրել դասախոսների և ուսանողների՝ սահմանված կարգին համապատասխան գործելու նկատմամբ, ինչի պայմաններում 2014-2015 թթ. ուսումնական տարվա դասամատյանում, ՀՀ-ից դուրս գտնվող երկու ուսանողի անվան դիմաց՝ «առաջադիմությունների և հաճախումների ընթացիկ հաշվառում» էջերի գրառումներում չեն գրանցվել վերջիններիս՝ մի քանի ամիսների բացակայությունները, դասամատյանում նշանակվել են կեղծ գնահատականներ, նշանակվել են ստուգարքներ և քննություններ:


Արդյունքում կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հիշյալ ուսանողների ուսումը շարունակելու հիմք են հանդիսացել, որոնց հիման վրա փաստացի դասընթացներին չմասնակցած և համապատասխան գիտելիքներ չստացած ուսանողներին հնարավորություն է տրվել փոխադրվել հաջորդ կուրս:


Բացի այդ, «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը 2014-2019 թթ. ընթացքում, որպես վարորդ աշխատանքի է ընդունել 5 անձի, որոնց ամրակցել է կազմակերպության հաշվեկշռում հաշվառված, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, հիշյալ ավտոմեքենայի երթուղային թերթերում և վառելիքի պահանջագրերում, նույն կազմակերպության տնտեսվարի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ավտոմեքենան շահագործելու պատրվակով 9971 լիտր բենզինի օգտագործման վերաբերյալ, և այդ կեղծված փաստաթղթերը հաստատվել են տնօրենի կողմից։


Արդյունքում նշված 9971 լիտր բենզինի համար ելքագրված՝ կազմակերպության տնօրենին վստահված պետական միջոցները հափշտակվել են:


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Որոշում է կայացվել որպես այլընտրանքային խափանման միջոց պաշտոնավարման կասեցում ընտրելու մասին:


Կազմակերպության տնտեսվարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:


Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ
24.07.2024
Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor