6.09.2026
Կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Այս պահին կարևոր առաջնահերթություն է Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը. Ոսկանյան

Հայաստանի ներկայիս իրավիճակում, ցավոք, հաճախ երկրորդական է դառնում վերլուծել, թե ինչ է կատարվում առանց մեր մասնակցության, բայց մեզ վերաբերող տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների քննարկումների և գործողությունների տիրույթում, որովհետև մեր երկրի սուբյեկտայնության նվազման աղետալի մակարդակը թույլ չի տալու ազդել գործընթացների վրա։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


"Ըստ այդմ, որպես ազգ և պետություն, մեզ համար այս պահին շատ ավելի կարևոր առաջնահերթություն է հենց Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը և մեր պետության՝ միջազգային ասպարեզում թեկուզ, բնականաբար, սահմանափակ հնարավորություններով, սակայն ազդելու ունակ խաղացողի կարգավիճակի վերականգնումը։


Իսկ դրան հասնելու համար նախևառաջ պետք է ներազգային և ներպետական վերակազմակերպում, որի նպատակը պիտի լինի Հայաստան հուժկու պետություն-ամրոցի կերտումը, քանզի հակառակ դեպքում, պատկերավոր ասած, մենք սկսելու ենք հաշվարկել Մերձավոր Արևելքի փոթորկուն ծովում ուժգին քամու արագությունը, որն անհրաժեշտ է, բայց ոչ ավելի կարևոր, քան խստագույնս վնասված նավի վերանորոգումն և նման քամու պայմաններում հաջողությամբ նավարկելու ունակ անձնակազմի ձևավորումը"։


 


 


 

Ես ինքս ինձ չեմ համարում նախագահի դիրքի համար համապատասխան անձ. Բեգլարյան
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին