Շարունակելու ենք պայքարը. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատել է, որ իշխանություններն ու ժողովուրդը շարունակելու են ինքնորոշման համար պայքարը։
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում երկրի ղեկավարը հայտարարեց, որ Արցախի իշխանությունները, ունենալով ժողովրդի կարծիքը, տեսակետը, պայքարի պատրաստակամությունը, առաջնորդելու են այդ պայքարը։
«Մենք պարտավոր ենք հարգել ժողովրդի պայքարելու այդ ցանկությունը։ Շարունակելու ենք ինքնորոշման համար պայքարը։ Հանուն հայկական Արցախի, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի, մեր նահատակված պապերի, քույր ու եղբայրների հիշատակի ու մեր ապագայի՝ պետք է դիմանանք զրկանքներին: Զրկանքները ժամանակավոր են, անցողիկ: Իհարկե, դրանք հետևանքներ ունենում են, սակայն ես չեմ ուզում, որ մեր գլխավոր նպատակը ստորադասվի»,-հավելեց ԱՀ նախագահը: