25.11.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Siemens» ընկերության ներկայացուցիչներին
prev Նախորդ նորություն

Քաղաքային պանթեոնում կբացվի Ռաֆայել Քոթանջյանի հուշարձանը

Հունիսի 13-ը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն է։


Այդ կապակցությամբ Քաղաքային պանթեոնում, որտեղ հուղարկավորված է արտիստը, ժամը 17։00-ին տեղի կունենա հուշարձանի բացման արարողությունը։


Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձանի հեղինակը քանդակագործ Զամոկ Սարգսյանն է։ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցի և հուշարձանի բացման արարողությանը ներկա կլինեն նրա հարազատները, մտերիմներն ու բարեկամները։


Այս տարի մաեստրոյի 80 ամյակի տարին է։ Այդ առիթով հունիսի 18-ին՝ ժամը 18։30-ին, Կինոյի տանը նախատեսված է հոբելյանական հուշ-երեկո, որին կմասնակցեն Ռաֆայել Քոթանջյանի որդին եւ իր թոռնիկները, Հարություն Խաչատրյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Անահիտ Աղասարյանը, Լևոն Հարությունյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլիթ Կարապետյանը եւ Ռաֆայել Քոթանջյանի ուսանողները։