21.04.2025
Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Siemens» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:


Փոխվարչապետ Խաչատրյանը կարեւորել է «Siemens» ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում։


Զրուցակիցները քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների եւ էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու եւ զարգացնելու իրենց պատրաստակամությունը։


 

Քաղաքային պանթեոնում կբացվի Ռաֆայել Քոթանջյանի հուշարձանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար