21.04.2025
Հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ երկրում հրդեհի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ:


Հեռագրում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի,


Խորը ցավով տեղեկացա Ղազախստանի Աբայ շրջանում տեղի ունեցած լայնամասշտաբ հրդեհի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և վիրավորներ։


Խնդրում եմ ցավակցություններ ու կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին` մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։


 


 

Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար