26.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ
prev Նախորդ նորություն

Հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 5-7-ը Բելառուսում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին պատգամավորներ Մարինա Ղազարյանը եւ Դավիթ Դանիելյանը:


ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը կայացել է հունիսի 6-ին` Մինսկում: Այն նախագահել են Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վալերի Միցկեւիչը եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանը:


Քննարկվել են հայ-բելառուսական միջխորհրդարանական երկխոսությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակվել միջազգային քաղաքականությանը եւ տարածաշրջանային ընթացիկ իրադրությանն առնչվող արդի խնդիրների շուրջ: Դիտարկվել է հայ-բելառուսական առեւտրատնտեսական համագործակցության ներուժը` հաշվի առնելով ԵԱՏՄ-ում Հայաստանի եւ Բելառուսի անդամակցությունն ու փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը` ներառյալ երկկողմ համագործակցությանը գիտության եւ կրթության բնագավառում:


Որոշում է կայացվել հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ` 14-րդ նիստն անցկացնել 2024 թվականին Երեւանում: