6.04.2026
Բժշկական համալսարանի բյուջեից ավելի քան 7 մլն դրամ հափշտակվել. Հակակոռուպցիոն կոմիտե
prev Նախորդ նորություն

ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և Համաշխարհային բանկի ընկերակցային խմբի հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար, Համաշխարհային բանկի Կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ Վահե Հովհաննիսյանը 2023թ. մայիսի 25-26-ը Տիվատ քաղաքում (Մոնտենեգրո) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող հոլանդաբելգիական ընկերակցային խմբի հանդիպմանը:


Ընկերակցային խմբի հանդիպումներին մասնակցող անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են իրականացրել ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականությունների առաջնահերթությունների ու ծրագրերի, ինչպես նաև եվրոպական և համաշխարհային տնտեսության այլ առանցքային հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ընկերակցային խմբի շրջանակներում իրականացված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:


Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀԲ 2023 թվականի Համաշխարհային զարգացման զեկույցը՝ «Միգրանտներ, փախստականներ և հասարկություններ» խորագրով, տեղի են ունեցել պանելային քննարկումներ արդի մարտահրավերների պայմաններում տնտեսական կայունությանն ուղղված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների շուրջ:


Ընկերակցային խմբի հանդիպման շրջանակներում ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել նաև Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Կուն Դավիդսեի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների հարցերով փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի հետ: Կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել նոր ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:


Առանձին հանդիպում է կայացել նաև Վրաստանի ֆինանսների նախարարության գործընկերների հետ, որի ընթացքում փոխհամաձայնեցվել են երկկողմ փոխգործակցության խորացման, փորձի փոխանակման ուղղությամբ միասնական քայլերը, այդ թվում և համատեղ համաժողովների և խորհրդակցությունների կազմակերպման միջոցով:


 

Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար