28.11.2024
Իրանը կողմ է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի փուլային վերացմանը
prev Նախորդ նորություն

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի Ֆինանսական կոնգրեսի ժամանակ հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև ընթացիկ տարեվերջ։

Էրդողանի խոսքերով՝ այդ և մյուս կարևոր նախագծերի իրագործումը շարունակվել է չնայած Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձին ու թուրքական էկոնոմիկայի առջև ծառացած մյուս լուրջ մարտահրավերներին.

«Ակնկալվում է, որ ԲԹԿ երկաթուղու բացումը տեղի կունենա մինչև տարեվերջ։ Դա կլինի Պեկին-Լոնդոն երկաթուղու ամենակարևոր հատվածը»։