28.11.2024
Կրեմլ. Սիրիայում գործողությունների դադարեցման ռեժիմը կշարունակվի
prev Նախորդ նորություն

Իրանը կողմ է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի փուլային վերացմանը

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը կողմ է հետագա միջոցներ ձեռնարկելուն, որպեսզի վերացվի Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը.

«Հուսով եմ, որ հաշվի առնելով փոխհարաբերությունները՝ հնարավոր կլինի հասնել առանց վիզայի ռեժիմի սահմանմանը։ Դա կարող է լինել փուլային գործընթաց։

Տվյալ ուղղությամբ առաջին քայլը վիզաներ ստանալու համար պահանջների մեղմացումն է։ Դրանից հետո կարող են վերացվել վիզային պահանջները հատուկ խմբերի համար, իսկ հետագայում՝ մնացած բոլորի»։