7.10.2024
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
prev Նախորդ նորություն

Լեմկինի ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։

"Այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։ Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է, որով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեզծում հումանիտար ճգնաժամ։

Այցի արդյունքներով կներկայացվի մանրամասն զելույց",- հայտնում է Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ:




 


 


 


 

Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները