20.04.2025
Գազի շուկայում մրցակցային իրավախախտումներ չեն հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Ի՞նչ հանդիպումներ կունենա Թուրքիայում Ալեն Սիմոնյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Անկարայում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները:


Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու, նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:


Մասնավորապես, նախատեսված է հանդիպում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ: VERELQ-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ Սիմոնյանը կհանդիպի նաև Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ:


 


 

ՄԻՊ-ը Գեղարքունիքի մարզում էր՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար