1.05.2025
ՌԴ հաշվիչ պալատի նախագահը ընտանիքի անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Թուրքիան կրկին փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար․ FlyONE Armenia

Թուրքիան կրկին փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար․ այս մասին հայտարարություն է տարածել FlyONE Armenia ավիաընկերությունը:


«Հարգելի ուղևորներ,


Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մայիսի 2-ին FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան- Փարիզ- Երևան ուղղությամբ չվերթը:


Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ helpdesk.am@flyone.eu էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։


Հայցում ենք Ձեր ներողամտությունը մեզնից անկախ հանգամանքներով պատճառված անհանգստության համար»։


Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն, առանց նախօրոք տեղեկացնելու, չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։


 

Գազի շուկայում մրցակցային իրավախախտումներ չեն հայտնաբերվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով