8.06.2025
Հայաստանը միաձայն ընդունվել է Hotelstars միություն
prev Նախորդ նորություն

Տնտեսագիտական համալսարանում կկայանա Աշխատանքի տոնավաճառ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, մայիսի 5-ին, ժամը 11:00-14:00-ն համալսարանի բակում կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ:


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, մասնակիցների շարքում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ․ պետական հատվածից՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, նախարարություններ, Կենտրոնական բանկ և այլ, իսկ մասնավոր հատվածից՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Ամերիաբանկ, Արդշինբանկ, HSBC բանկ, Ինգո Արմենիա, Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերություններ, Երևանի կոնյակի գործարան, Երեմյան փրոջեքթս, Դը Գուրուս, Դաբըլ թրի բայ Հիլթն Երևան սիթի սենթր, Տելեկոմ Արմենիա և այլ խոշոր կազմակերպություններ։


Տոնավաճառը ոչ միայն ՀՊՏՀ և հայաստանյան մյուս բուհերի ուսանողների, շրջանավարտների, այլև բոլոր աշխատանք փնտրողների համար է և հնարավորություն կընձեռի ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։


Աշխատանքի տոնավաճառին մասնակցության հղումը հետևյալն է։


Նույն օրը, ժամը 14․30-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին կմասնակցեն հանրապետության առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները և կքննարկեն աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։

ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է կատարել  զորամասեր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին