23.11.2024
Որ հասարակությունը չջնջի ներքին «կարմիր գծերը». Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս են Ադրբեջանում մեկնաբանում Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարությունը

Օրերս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Լաչինում անցակետի տեղադրումը հատում է կարմիր գիծը, ուստի եթե ռուս խաղաղապահները հարցը չլուծեն, ապա կլինեն գործողություններ իրենց կողմից: Այս մասին հիշեցնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:


«Այս հայտարարությունը տառ առ տառ քննարկվում է ադրբեջանական մեդիա տիրույթում: Արցախի հայերի դեմ փաստացի ահաբեկչություն իրականացնող ադրբեջանցիները փորձում են մեկնաբանել, թե իբրև Ռուբեն Վարդանյանը դրդում է «ահաբեկչական գործողությունների»:


Օրինակ, հայերի արյունը քյաբաբի վրա լցնող ռասիստ լրագրող Ֆարդին Իսազադեն մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ նշում է, որ Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի Ռուբեն Վարդանյանին բռնելու ու չեզոքացնելու ուղղությամբ: Որոշ ադրբեջանական աղբյուրներ էլ մեկնաբանում են, թե իբրև այս ամենը Մոսկվան է կազմակերպում, քանի որ հասկանում է, որ շուտով Ադրբեջանը դուրս կբերի ռուս խաղաղապահներին:

«Ադրբեջանին փորձում են մաքսիմալ վախեցնել, որպեսզի ստանան մինիմալ արդյունք»,–գրել է ադրբեջանական «Caliber.az» կայքը:

«Վարդանյանը վա–բանկ է գնում»,–գրել էր «Հաքին.ազ» կայքը:


Հայկական մեդիա տիրույթում այս հայտարարությունը քննարկման չի արժանացել, բայց ադրբեջանցիները շատ ավելի ուշի ուշով են հետևում Արցախից հնչող տեքստերին ու կոչերին:

Չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Ռուբեն Վարդանյանը, բայց իմանալով Արցախի հայերին, գիտեմ, որ նրանք հեշտ հանձնվող ու բախտի քմահաճույքին տրվող տեսակ չեն:

Օտարերկրյա տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ շատերն են հարցնում, թե ինչպես են այնտեղ հայերը դիմանում այդ պայմաններին, ես սովորաբար ի պատասխան ասում եմ՝ իսկ դու ձեր տնից ու երկրից կհրաժարվեի՞ք առանց պայքարի:


Արցախի համար մենք պայքարել ենք տասնամյակներով, ունեցել ենք հազարավոր զոհեր թե՛ առաջին պատերազմի, թե’ 2020 թվի ժամանակ: Հիմա ուղղակի նայել ու ասել՝ վերջ մենք կորցնում ենք Արցախը, նշանակում է ուրանալ պայքարը, անձնազոհությունը, չունենալ գաղափար ու արժանապատվություն: Իսկ Արցախի կորուստը կարճ ժամանակ անց բերելու է Հայաստանի կորստի, մեր հակառակորդները դրա մասին շատ լավ գիտեն, դրա համար այսօր ամեն գնով փորձում են «փակել» Արցախի հարցը՝ ազատվելով այնտեղ ապրող հայերից»,- գրել է ադրբեջանագետը: