24.11.2024
Փաշինյանն ու Ալիևը անցակետ տեղադրեցին Արցախում․ ինչ ակնկալել դաշնակիցներից
prev Նախորդ նորություն

Փաշինյանը պարզ լեզվով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի

Ադրբեջանի նախաձեռնած անցակետի տեղակայման հետևանքով Արցախում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում: Ինչո՞ւ այս պահին, որովհետև նախորդ շաբաթ Փաշինյանը պարզ, մատչելի լեզվով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, ավելին` նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"ՀՀ իշխող ուժի ղեկավարը փաստացի ասում է, որ տեր է բացառապես Հայաստանին վերաբերող թեմաներին, դրա համար էլ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները փաթեթավորելիս մշտապես շեշտում է, որ օպերացիան «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում է», որը ՀՀ կառավարող ռեժիմի համար ևս Ադրբեջան է:

Ճիշտ է` Փաշինյանն իր պատասխանատվությունը ո´չ էլ Հայաստանի մասով է իրականացնում, հակառակ դեպքում 2-3 տարվա մեջ ՀՀ տարածքային ամբողջականությունն այսպես չէր ոտնահարվի, Ադրբեջանը մեր երկրի տարածք չէր մխրճվի, այսքան զոհեր չէր լինի:

Ինչ վերաբերվում է միջազգային դերակատարներին, ապա յուրաքանչյուրի մոտեցումը ելնում է սեփական առաջնահերթություններից ու դեռ պարզ չէ, թե ինչքանով կնպաստի իրավիճակի հանգուցալուծմանը",- գրել է պատգամավորը: