Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ-ի, Հունաստանի և Կիպրոսի իր գործընկերներին
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 13-ին նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին:
Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար` Հայկ Կոնջորյանը նամակով դիմել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Հայկ Կոնջորյանը նամակով դիմել է իր Կիպրոսի գործընկերոջը՝ Հարիս Գյորգեադեսին:
Հայկ Կոնջորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի եւ ոտնձգության մասին, ինչպես նաեւ փաստեր՝ ադրբեջանցիների ապօրինությունների եւ հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Հայկ Կոնջորյանը կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները եւ կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում: