9.09.2025
Նախագահն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին
prev Նախորդ նորություն

Ազնավուրի ծննդյան 100-ամյակի շրջանակում միջոցառումներ են նախատեսված Երևանում և մարզերում

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ և այլն:


Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը ևս նախապատրաստական աշխատանքների փուլում է: Մասնավորապես՝ մինչև 2024 թվականը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, նախատեսվում է անցկացնել մեծ համերգային ծրագիր, կազմակերպել Ազնավուրի գործունեությանը նվիրված ցուցահանդես:

Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան