24.11.2024
ԱԺ-ն Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տվեց
prev Նախորդ նորություն

«Սանսեթ բուլվար» մյուզիքլը Հայաստանի մշակութային կյանքում դարձավ կարևոր իրադարձություն

Ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան երևանյան Մարզահամերգային համալիրում կայացավ և դեռ այսօր էլ՝ ապրիլի 12-ին կշարունակվի, Բրոդվեյի լեգենդար «Սանսեթ բուլվար» մյուզիքլի պրեմիերան, որը ներկայացրեց Պողոս Հարությունյանի SKYFIST Studio պրոդյուսերական կենտրոնը:


«Առաջին անգամ Հայաստանում» և «Առաջին անգամ ԱՊՀ տարածքում» բացառիկ աֆիշային նշումներով այն դարձավ, բառիս բուն իմաստով, վառ իրադարձություն մեր երկրի մշակութային տարածքում։ Ի դեպ, «առաջին անգամ»-ը կարող է կիրառվել մեկից ավելի անգամ․ օրինակ ՝ առաջին անգամ Նորմա Դեզմոնդը երգեց ռուսերեն՝ շնորհիվ Դարիա Աքսենովայի թարգմանության: Ինչպես նաև հենց ինքը՝ ներկայացումը, Էնդրյու Լլոյդ Ուեբերի օսկարակիր գլուխգործոց՝ "Sunset Boulevard"-ի ճշգրիտ պատճենը չէ, ստեղծված է Բիլլի Ուայլդերի տրագիկոմեդիայի հիման վրա։ Հայկական բեմում այն առաջին անգամ կանցկացվի The Really Useful Group Ltd թատերական ընկերության հետ հատուկ համաձայնությամբ՝ անգլիացի թատերական ռեժիսոր Անտոն Մուզիկանտսկու լիբրետոյի նոր տարբերակով: Իսկ Նյու Յորքի, Տորոնտոյի, Մոսկվայի և Փարիզի հայտնի բեմերում փայլած գլխավոր դերակատար Թամարա Գվերդցիթելին, թեև առաջին անգամ չէ, որ համերգներով հանդես է գալիս Երևանում, այնուամենայնիվ խոստովանում է, որ առաջին անգամ է հանդես գալու այդ ժանրում:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՊՀ տարածքում, ներառյալ Հայաստանում, այս ժանրի մշակույթն առանձնապես տարածված չէր, այնուամենայնիվ, հայ հանդիսատեսի արձագանքը ցույց տվեց վերջինիս անկեղծ ապրումակցումը բեմում կատարվողին: Միևնույն ժամանակ, կախարդական գործողության լեզվական մատչելիությունն այնքան մոտեցրեց հանդիսատեսին՝ թե՛հերոսներին, և թե՛ ներկայացմանն ինքնին, որ այն, պարզապես, դատապարտված էր հաջողության: Էքսպրեսիա է ավելացնում նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ մաեստրո Մարիամ Բարսկայի ղեկավարությամբ։ Եվ նույնիսկ թվացյալ մութ background-ը /ետնաբեմը/, նրան թողնում է որպես գլխավոր հերոս, քանի որ բեմի ետևում գտնվող մեծ էկրանները, որոնք ուղղակիորեն ուղղված են նվագախմբին, թույլ են տալիս տեսնել երաժիշտների և դիրիժորի յուրաքանչյուր շարժում:

Երախտապարտ «Bravo»-ն ներկայացման ավարտից հետո ևս մեկ անգամ հաստատվեց այն փաստը, որ հայ հանդիսատեսն ընդունեց մյուզիքլը։ Համենայնդեպս, ներկայացումից հետո կիսվելով կարծիքներով հանդիսատեսը մի բանում համակարծիք էր՝ առաջին անգամ էր և հիանալի։ Հիանալի է Թամարա Գվերդցիթելին։ Հիանալի էր դերասանների խաղը։ Հոյակապ ներկայացում։ Ոչ պակաս նպաստավոր դեր դրանում խաղաց արտասովոր ձևավորումը, որն ուղեկցում էր ամբողջ բեմադրությունը։ Թվացյալ կոմպոզիցիոն մինիմալիզմով ստեղծված շարժական կոնստրուկցիաները, որի աստիճաններին և կամուրջներին հանդես էին գալիս արտիստները, գործողությանը հաղորդեցին հարուստ ներկայացման տպավորություն՝ պահպանելով այս ժանրի լավագույն ավանդույթները: Գունագեղ լուսավորությունը, ձայնային և աղմկային էֆեկտները, համր կինոյի անցյալ ժամանակի ոճի դեկորը, շքեղ բազմաշերտ ջահը, որը ներկայացման ընթացքում դուրս էր լողում ինչ-որ վերևներից, գումարած ռետրո նորաձևությունը ամբողջականություն ավելացրեց ներկայացմանը՝ դարաշրջանի պատկերն ավարտելու համար: Ի դեպ, զգեստներն ու սանրվածքներն այնքան մտածված էին մինչև մանրուքները, որ չնչին առիթ անգամ չէին տալիս կասկածելու այն ժամանակաշրջանի իրողություններին, որոնցում ապրում էր Նորման։ Ընդ որում, այստեղ էլ երեւում էր յուրաքանչյուր մանրուքի մտածվածությունը՝ սկսած գլամուրային դիվայի հարուստ զգեստապահարանից, վերջացրած Հոլիվուդում աշխատող շարքային կերպարների «լայն սպառմամբ» հագուստներով։

Ի դեպ, ըստ երևանյան վարկածի, գործողությունը տեղի է ունենում հին լքված կինոստուդիայի տաղավարներում, որի արխայիկ շրջապատի համար «Հայֆիլմ» կինոստուդիան տրամադրել է անցյալ դարի կեսերի իր հազվագյուտ կինոսարքավորումները՝ հին սոֆիտներ և կինոխցիկներ, ֆիլմերի համար նախատեսված կծիկներ և կինոժապավենների պահպանման տուփեր։ Եվ դրանք միանգամայն օրգանական կերպով ստեղծեցին անցած դարաշրջանի պատկերը։

Պատահական չէ, որ քննադատներն ուշադրություն են դարձրել հենց այս «մանրուքներին», որտեղ նույնիսկ բեմի հետևիս լսվող մեքենայի արգելակների կրճտոցը, շատ վառ կերպով փոխանցում էր հետապնդումը առավելագույն արագությամբ։ Այս բոլոր նրբությունները, որոնք առաջին հայացքից անտեսանելի էին թվում, շատ նրբորեն փոխանցեցին այդ տարիների մթնոլորտը: Հատկանշական է, որ դետալները «խաղում էին» ոչ թե ինքնուրույն, ոչ թե առանձին, այլ արտիստների հետ միասին՝ ստեղծելով ողջ երաժշտական կտավի մոնոլիտ, ամբողջական պատկերը։ Այն իսկապես իրավամբ համարվում է Հայաստանի մշակութային կյանքի վառ իրադարձություն։


Սա այն հազվագյուտ դեպքն է, երբ քննադատների և հանդիսատեսի կարծիքներն ամբողջությամբ համընկել են։