24.11.2024
Առանց անակնկալի. Անահիտ Մանասյանն ընտրվեց ՀՀ ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են, այդ «Հայաստանները» իրար ասելիք ունեն. ՔՊ-ական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և մեզ բոլորիս: Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական խախտում չի եղել:


Երեկ երեկոյան շփվել եմ նաև բնակիչների հետ, երիտասարդների հետ: Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են: Այդ «Հայաստանները» իրար շատ ասելիք ունեն` միասնական պայքարով պիտի պահենք մեր հայրենիքը:

Չթողեք վախը և խուճապը ձեզ հաղթի: Մենք ուժեղ ենք»,- գրել է ՔՊ-ական պատգամավորը։