24.11.2024
Հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել մոտ 450 հազար զբոսաշրջիկ
prev Նախորդ նորություն

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան) շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում:

Մինչև այժմ ընդգրկվելով 12 երկրների 35 միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում, ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի:


Ֆիլմը արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը (Հիմնադիր-տնօրեն, պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան, Հայաստան) և ստեղծագործական կազմը սիրով և ուրախությամբ հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները և հետայսու ստանալիք որևէ նոր պարգև նվիրում են Հայ կինոյի հարյուրամյակին:


Հավելենք նաև, որ ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:


Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։ Ֆիլմի սցենարիստն Ամբեր Կարլինսն է (ԱՄՆ), պրոդյուսերը՝ Մանվել Սարիբեկյանը, օպերատորը Աշոտ Մկրտչյանն է: