5.04.2026
ՔՊ պատգամավորների հերթական սադրանքի նպատակն է հանրության ուշադրությունը շեղել. Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

Արցախի թեմի առաջնորդն ու պետնախարարը քննարկել են ստեղծված իրավիճակը

Արցախի թեմակալ առաջնորդն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմի պաշտոնական կայքից։


Սրբազան Հայրն ու պետնախարարը քննարկում ունեցան երկրում տիրող իրավիճակի շուրջ` շոշափելով տարբեր ոլորտներ ընդգրկող հարցեր:


Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է արվել Արցախում հոգևոր կյանքի ակտիվացման ու հավատքի ամրապնդման վրա:


Վրթանես Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց պետնախարարին` շրջափակման այս պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ ուղարկված հումանիտար բեռը Արցախ տեղափոխելու գործում աջակցության համար:


Հանդիպման ավարտին թեմակալ առաջնորդն իր հայրական օրհնությունը բերեց նորանշանակ պետնախարարին` ստանձնած նոր պարտականությունը արդյունավետ ու արժանապատվորեն իրականացնելու համար:

Սահակյանը գնահատել է իրավիճակը՝ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու վտանգ. փաստաբան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար