24.11.2024
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն ահաբեկչություն են. ՀՀ վարչապետը՝ Բրիս Ռոքֆոյին
prev Նախորդ նորություն

Վահե Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին

Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։


Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:


Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:


Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին որոշման իրականացումը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:


Վահե Գևորգյանը զրուցակցին է նաև ներկայացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտի 5-ի կատարված դիվերսիոն հարձակման մանրամասները: