1.08.2025
Մերժել ենք Ադրբեջանի առաջարկը. Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը նոր սադրանքներ և հարձակումներ է նախապատրաստում. Մարուքյան

Ադրբեջանը նոր սադրանքներ և հարձակումներ է նախապատրաստում, միջազգային հանրությունը պետք է թույլ չտա Հայաստանի և ԼՂ-ի դեմ հարձակումները։


Twitter-ում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։


«Երեկ Ադրբեջանի դիվերսիոն խմբի կողմից իրականացված հարձակումը վերջին նորությունը չէ։ Այսօր Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում հայկական դիրքերից արձակված կրակոցների մասին։ Ինչպես միշտ՝ Ադրբեջանը նման ստեր է տարածում նոր սադրանքների կամ գրոհների նախապատրաստվելիս։ Միջազգային հանրությունը պետք է թույլ չտա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ նոր գրոհները»,- գրել է նա։


 


 

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն ահաբեկչություն են. ՀՀ վարչապետը՝ Բրիս Ռոքֆոյին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան